Գյուղատնտեսության նախարարությունում, այսօր` փետրվարի 22-ին, ֆրանսիական Bruker Biospin եւ Eurofins ընկերությունների ներկայացուցիչներ Ալեն Ուլոն եւ Մարսել Դյումուշեն ներկայացրել են ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը:Նախարարության մամուլի ծառայությունից .am-ին հայտնում են, որ նշված լաբորատոր սարքավորման նկատմամբ հետաքրքրությունը բխում է “Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին” ՀՀ օրենքից, որի համաձայն լիազոր մարմինը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի պետք է կատարի գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի խմբաքանակների H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն եւ վարի հանրապետությունում արտադրված խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ, որը հնարավորություն կտա նույնականացնելու գինեգործական արտադրանքը, որոշելու դրանց ծագումն ու բաղադրությունը, բացահայտելու եւ կանխարգելելու արտադրանքի կեղծումները:Արտադրանքի խմբաքանակների H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննությունը հնարավոր է իրականացնել միայն ատոմամագնիսական ռեզոնատոր “SNIF-NMR” լաբորատոր սարքի միջոցով:ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ նախօրեին վերը նշված ընկերությունների ներկայացուցիչներն ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը ներկայացրել են Ստանդարտների ազգային ինստիտուտում, որին մասնակցում էին հայկական կոնյակագործների եւ հայ գինեգործների միությունների, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների եւ գինեգործական արտադրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներ:
գինին կանցնի լաբորատոր փորձաքննություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ