Ճապոնիայի ափամերձ շրջաններում տեղի բնակիչներին ցունամիներից պաշտպանելու համար կտեղադրեն տապաններ:Այսպես, Ճապոնիայի իշխանությունը նախատեսել է լրացուցիչ միջոցներ ստեղծել` մասնավորապես տապաններ` ցունամիների կրկնվելու դեպքում: Հատուկ “փրկարար” նավերից յուրաքանչյուրում տեղավորվում է 20-50 մարդ: Յուրաքանչյուր տապանում կլինի սննդի եւ այլ անհրաժեշտ իրերի պաշար:Դրանք կկառուցվեն դպրոցների եւ ծերանոցների մոտակայքում: Տեղեկանալով հնարավոր ցունամիի մասին` մարդիկ կարող են թաքնվել այնտեղ եւ անցկացնել մի քանի օր: Ընդ որում նավը դիմացկուն կլինի բեկորների հարվածներին:Հավելենք, որ Ճապոնիայի նախարարությունում նախատեսվում է պատրաստել փրկարար նավերի նախագիծը:
տապաններ` ցունամիից փրկվելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ