ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Առաքվող ապրանքի ուղեկցող փաստաթղթի նկատմամբ ի՞նչ պարտադիր վավերապայմաններ են սահմանված:

Տաթեւիկ Ասրյան, 50 տարեկան, վաճառողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված դրույթներով, այն է` ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետեւյալ վավերապայմանները`
ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը,
առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն,
առաքման կամ տեղափոխման ամսաթիվը,
առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը եւ պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը,
առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում,
առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով,
առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)` ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անուն-ազգանունը,
գրանցման գրքի, էջի եւ տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):

Պետական եկամուտների կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է կանոնավորապես հետեւել նշված կետերին, որպեսզի դրանցից ցանկացածի խախտումն  անհեթեթ տուգանքի առիթ չդառնա:




Լրահոս