Կառավարությունը երեկ գրավոր ետ է կանչել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը ետ է կանչվել լրամշակվելու համար: Մեր հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ կառավարությունը պատրաստվում է նախագծից հանել զինված ուժերն արտակարգ դրության ժամանակ օգտագործելու, այդպես՝ բանակը ներքաղաքական իրադարձություններին խառնելու մասին դրույթը, Արամ Անանյանը հստակ պատասխան չտվեց. «Նախագիծը ետ է կանչվել լրամշակման նպատակով»,-ասաց նա: Իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է. «Մեզ մոտ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում մենք ներկայացրինք այն փոփոխությունների եւ լրացումների առաջարկությունները, որոնք, կարծում ենք, որ պետք է առաջին ընթերցմամբ քննարկվեն: Խորհրդակցեցի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ որոշեցինք օրինագիծն ուղարկել լրամշակման»:
ԵՏ Է ԿԱՆՉԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ