«Ամերիկացի ավելի քան 10.000 վարկառուներ ընկել են հնդիկ հանցագործների թակարդը»,-հաղորդում է Associated Press-ը: Հանցագործները, զանգահարելով հերթական զոհին, պահանջել են վճարել 300-2.000 դոլար` հակառակ դեպքում սպառնալով ձերբակալել նրանց կամ աշխատանքից ազատել: Երկու տարվա ընթացքում արվել է ավելի քան 20 մլն նման զանգ: Որոշ դեպքերում մարդիկ այնքան են վախեցել, որ համաձայնել են վճարել` գիտակցելով, որ իրենք պարտքեր չունեն: 2010-2012թ. հանցագործների հաշվեհամարին է փոխանցվել 5 մլն դոլար:
ԿՈՂՈՊՈՒՏ ՀՆԴԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ