Հայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը մարտի 15-ին եւ 16-ին կցուցադրվի Ստամբուլի «Filmmor» կանանց միջազգային կինոփառատոնում: Կինոփառատոնը կանցկացվի մարտի 9-19-ը, որից հետո ֆիլմը կցուցադրվի նաեւ Վանում, Հաքյարում եւ Չանաքքալեում: Ռեժիսորը հույս ունի, որ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում խոչընդոտների չի հանդիպի: Ի դեպ, ֆիլմն արդեն ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղի թուրքական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը: Ներկայացնում ենք ձեզ ֆիլմի ծանուցման մեջ գրված մի հատված. «Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի եւ դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր»:
«ՄԵԾ ՄՈՐՍ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ