ՖԻՖԱ-ն բացատրություն կպահանջի Լուիս Սուարեսից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FIFA-ն կարգապահական գործ կսկսի Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի դեմ. դրա համար հիմք է ծառայել ԱԱ-2014-ի խմբային փուլի շրջանակում Իտալիայի հավաքականի դեմ կայացած խաղում (1:0) ֆուտբոլիստի արարքը. հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը:

Հարձակվողը հանդիպման ժամանակ կծել էր մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը, սակայն նա նույնիսկ դեղին քարտ չի ստացել խախտման համար համար։

fotoo

Սուարեսը կամ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր հրավիրված են լսումների, որպեսզի ներկայացնեն տվյալ իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը և, եթե կարիք կա, փաստաթղթային ապացույցներ-հակափաստարկներ ներկայացնեն։

Հիշեցնենք, որ Սուարեսը «Լիվերպուլում» խաղալիս նույնպես աչքի էր ընկել անսովոր վարքով՝ կծելով «Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչի ձեռքը և ՊՍՎ-ի խաղացող Օման Բակալին։

Նման արարքի համար ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է որակազրկել ֆուտբոլիստին 24-խաղով։




Լրահոս