Թվում էր, թե չի անձրևի, բայց իսկական հեղեղ եկավ Իսպանիայի հավաքականի գլխին. գրում է Marca-ն:
Մադրիդի Ադոլֆո Սուարեզի անվան օդանավակայանում վայրէջք կատարելիս կայծակը հարվածել է հավաքականին տեղափոխող ինքնաթիռին՝ վախեցնելով բոլորին: Բարեբախտաբար, լուրջ բան չի եղել: Կայծակը հարվածել է ինքնաթիռի աջ թևին, սակայն օդաչուները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել:
Աշխարհի առաջնության շրջանակներում Ավստրալիային 3:0 հաշվով հաղթելուց հետո Դել Բոսկեի սաները, սակայն, ձեռնունայն վերադարձան հայրենիք: Նրանք բառ անգամ չեն ասել ԶԼՄ-ներին:
Պարբերականը հավելում է՝ հավաքականը ցույց տվեց իր վատագույն ելույթը աշխարհի առաջնությունների պատմության մեջ՝ դուրս մնալով խմբային փուլից՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 3 միավոր: