ՀԴՄ-ի վրա պետք է գրվի ապրանքի անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում  ներկայացվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու մասին» նախագիծ:

Ըստ  նախագծի`  2014 թվականի հուլիսի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է դիտվելու ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը:

Սակայն, ըստ նոր նախագծի, առաջարկվում է նշված ժամկետի հետաձգում և տարբերակում՝ ըստ հարկ վճարողների առանձին խմբերի: Կառավարության որոշման մեջ նշված է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսավարող սուբյեկտներին անհրաժեշտ է որոշակի ժամանակ, իրենց կողմից կիրառվող՝ իրացվող ապրանքների հաշվառման  ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Որպես առաջարկի կարգավորման բնույթ` նախատեսվում է  խախտում դիտարկել հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, 2015 թվականի հունվարի 1-ից և 2015 թվականի հուլիսի 1-ից այս օրենքի խախտումը:




Լրահոս