Հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am -ին հայտնում են, որ Փետրվարի 29-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից տեղի կունենա ուսանողական երթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Սումգայիթի ոճրագործության տարելիցի առթիվ: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնած երթին մասնակցելու են հինգ հարյուրից ավելի ուսանողներ, ովքեր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կկարդան նաև ԵՊՀ ՈՒԽ-ի նամակը:
Երթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ