Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ճշգրտումների արդյունքում՝ կենսաթոշակառուների թիվը 520 հազարից նվազեց մինչև 509 հազարի: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխանախարար Արտեմ Ասատրյանը, միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը թույլ է տվել ծառայություններն ավելի մատչելի դարձնել եւ ներկայում մոտ 100 հազար թոշակառուներ իրենց կենսաթոշակը ստանում են բանկային համակարգով, ընդ որում` քարտի սպասարկման գումարը չի գանձվում կենսաթոշակառուից: “Քաղաքացիները շատ դեպքերում առնչվում են քաշքշուկների, կենսաթոշակի անցնելու ժամանակ ստաժի փաստաթղթերի ներկայացման առումով խնդիրներ են ունենում: Այս միասնական տեղեկատվական համակարգում պետք է ամբողջացվեն այդ տվյալները”,- հայտնել է Ա. Ասատրյանը` հավելելով, որ քաղաքացիները պետք է պահանջեն, որ գործատուները ներկայացնեն իրենց վերաբերյալ տվյալները: Իսկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ երբ քաղաքացիներն անցնում են թոշակի, պետք է միայն հայտնեն այդ ցանկության մասին:
Թոշակառուների թիվը 520 հազարից դարձել է 509 հազար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ