Եգիպտական «Զեմելակ» ակումբի նախագահ Մորտադա Մանսուրը խոստովանել է, որ բրազիլացի հայտնի հարձակվող Ռոնալդինյոն համաձայնել է տեղափոխվել իր ակումբ: Մանսուրն ընդգծել է, որ հաջող բանակցությունն է վարել ֆուտբոլիստի գործակալի հետ:
«Այո, մենք ունենք համաձայնություն: Ամեն ինչ գործակալի հետ համաձայնեցրել են, և Ռոնալդինյոն հանդես կգա մեր ակումբում: Մենք լավ եկամուտներ կարող ենք ստանալ Ռոնալդինյոյի ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքից: Ցանկանում ենք, որ «Զամալեկայի» երկրպագուները երջանիկ լինեն»,-Մանսուրի խոսքերն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Ռոնալդինյոյի վերջին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» է: