Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում Երևանից դեպի Չարենցավան տանող ավտոճանապարհին՝ Չարենցավանի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել “ԿՎԶ 1” մակնիշի 23 ՏՏ 498 համարանիշի ավտոբուսում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը պատկանում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը։ Այս ավտոբուսով ուսանողներն անվճար տեղափոխվում էին Երևան։ Այդ պահին ավտոբուսում եղել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 56-ամյա վարորդը՝ Ժորա Ասատրյանը, եւ մի երիտասարդ տղա։ Երիտասարդը կարողացել է իրեն դուրս նետել ավտոբուսից, իսկ վարորդը ձեռքերի և երեսի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել է Կոտայքի մարզի “Չարենցավանի բժշկական կենտրոն” փակ բաժնետիրական ընկերություն: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այրվածքներ ստացած քաղաքացուն քիչ անց տեղափոխելու են Երևան։
Այրվում է ԲՀԿ-ի ավտոբուսը (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ