ՊԵԿ-ն Աստված չի ճանաչում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աղմկալի իրավիճակ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 1-ին Հայաստանյաց առաքելական եկեղեցու Էջմիածնի վանքի ներկայացուցիչ Լեւոն Չիլինգարյանը եկեղեցու անունով Հայաստան է ներմուծել գրանիտե սալիկներ, որը հայտարարագրել է, սակայն հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողությանը, ինչի արդյունքում տուգանվել է 50.000 դրամով:

Սակայն Լեւոն Չիլինգարյանի գործողությունները եկեղեցու անվան տակ դեռ սրանով չեն ավարտվում: 2014թ. հունիսի 9-ին էլ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի անունով Հայաստան է ներմուծել 2086 կգ խառը ապրանքներ եւ հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել մաքսային հսկողությանը, որի արդյունքում հերթական անգամ տուգանվել է 50.000 դրամով:

Իրոք որ ժողովուրդը ճիշտ է ասում՝ ՊԵԿ-ն Աստված չի ճանաչում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      


 




Լրահոս