ՊՈԿՎԵԼ ԵՎ ԿԱԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 29-ին` ժամը 11:57-ին, ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Ք.Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են, եւ առկա է ընկնելու վտանգ: Փրկարարները քարերն ապամոնտաժել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: Հարեւան բնակարանի պատշգամբում նույնպես առկա էր նման խնդիր, սակայն բնակիչների բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են եւ առավոտյան կշարունակվեն քաղաքապետարանի համապատասխան ծառայություների կողմից:




Լրահոս