ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել` քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասում նախկինում (1990թ.) կառուցված շինությունը, որը ներկայում համարվում է ինքնակամ կառույց, հարկվո՞ւմ է գույքահարկով, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում նաեւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռեւս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաեւ սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները: Իսկ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից դրանց հաշվառման եւ գնահատման վերաբերյալ տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում այդ հարկվող օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս ավելի նախընտրելի է գույքահարկ վճարել, քան հրաժարվել տվյալ շինության կամ հողատարածքի սեփականության իրավունքից: