Բրիտանիայի վարչապետի կապերը Կրեմլի հարուստների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը և նրա ղեկավարը` երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, քննադատության թիրախ են դարձել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հրապարակել են ռուսաստանյան հովանավորների հետ նրանց կապերի մասին տեղեկատվությունը:

Հաղորդվել է, որ կուսակցությունը մեծ գումարներ է ստացել լոբբիստական New Century ընկերությունից, որը, ի թիվս այլոց, ներկայացնում է Կրեմլի հետ կապված հարուստ ռուսաստանցիների շահերը: Ենթադրվում է, որ ռուսաստանցիները ֆինանսավորում են պահպանողականներին` New Century-ի միջոցով:

Արտերկրի քաղաքացիներն իրավունք չունեն ֆինանսավորելու բրիտանական քաղաքական կուսակցություններին, սակայն նրանք, այնուամենայնիվ, կարող են պաշտպանել իրենց շահերը` երկրում գրանցված այլ կազմակերպությունների միջոցով:

ԿԸՀ տվյալնեևրի համաձայն՝ 2010թ. ընտրություններից առաջ New Century կուսակցությանն են փոխանցել 85 հազար ֆունտ ստերլինգ, ինչը կազմում է ընկերության եկամուտի մեկ երրորդը:

New Century-ն գլխավորում է Դեվիդ Բյորնսայդը, ով «Դրական Ռուսաստան» հիմնադրամի ստեղծողներից մեկն է. տեղեկացնում է interfax.ru-ն:




Լրահոս