Պալատական երգչախմբի անդամները հայտնվել են «սգի մեջ»: «Ժողովուրդ»-ի` իշխանական վերնախավին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Երեւանում նախատեսված է եղել համերգների շարք` ի պատիվ Նիկոլա Սարկոզիի: Եւ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին զուգահեռ, այդ համերգները պետք է տեղի ունենային նաեւ Հայաստանում: Բայց քանի որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը, բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել: «Կներեք, բայց այդպես ստացվեց: Համենայնդեպս, մենք չենք մեղավորը»,-ահա այսպիսի ձեւակերպմամբ միջոցառման կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին բացատրել են, որ «աստղային» վարձատրությունը կստանան ավելի ուշ` ՀՀԿ-ի նախընտրական համերգների ժամանակ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ