«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային Ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի վարորդը` Գրիգորը, Արարատի մարզի Մխչյան գյուղում ռեստորան ունի, որի համար կոմունալ որեւէ վճար չի կատարում: Ավելի ճիշտ, Գրիգորը տարիներ շարունակ չի վճարել օգտագործված հոսանքի եւ ջրի վարձավճարները: Ու քանի որ ԱԺ նախկին նախագահն անցած տարիներին իր մտերիմներին է նշանակել «յուղոտ» պաշտոններին, ուստի պաշտոնյաներն այդ կերպ վարձահատույց են լինում նրան: «Ժողովուրդ»-ն օրեր շարունակ փորձեց ստացված տեղեկությունը ճշտել Գրիգորից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՎԱՐՈՐԴԻ ԾԱՆՈԹՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ