Ականատեսների վկայությամբ` երեկ` գիշերը, սեւազգեստ ջոկատայինները մտել են Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբը: Ի դեպ, սա հիմնականում պարսիկների հավաքատեղին է: Ըստ ականատեսների` հատուկ ջոկատայինները եղել են սեւ դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշերով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց. ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ոստիկանությունից ասացին, որ իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Իսկ ահա մեր աղբյուրները կասկածում են, որ օպերացիան կարող է կապված լինել կա՛մ մանկական թրաֆիքինգի, կա՛մ թմրանյութերին առնչվող հանցանքների հետ:
ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ` ԴԻՍԿՈՏԵԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ