Բարսելոնայի միջազգային օդանավակայանում UTair ընկերության ռուսական օդանավը քիչ է մնացել բախվի Արգենտինայից ժամանած ինքնաթիռին:
Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես Արգենտինայի ինքնաթիռը հատում է թռիչքուղին այն պահին, երբ վարյրէջք է կատարում ռուսական օդանավը:
UTair-ի օդաչուները որոշում են կայացրել երկրորդ շրջանի գնալ և նոր վայրէջք կատարել:
UTair-ի ներկայացուցիչը ИТАР-ТАСС- հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը: