Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Ալեքսանդր Շումսկին համարում է, որ Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արտացոլում է մարդկության սարսափելի բարոյահոգեբանական վիճակը:
Դրա հետ կապված՝ նա ուրախությամբ է արձանագրել Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթը:
Եկեղեցու սպասավորը համոզված է, որ ֆուտբոլիստները չպետք է հանդես գան վարդագույն, երկնագույն և դեղին սպորտային կոշիկներով: «Տղամարդում վարդագույն կամ երկնագույն մարզակոշիկ հագցնելը նույն բանն է, ինչ նրան կանացի ներքնազգեստ հագցնելը», – հայտարարել է Շումսկին: Եկեղեցականը քննադատել է նաև որոշ խաղացողների «աներևակայելի» սանրվածքները:
«Գլոբալիզմի լիբերալ գաղափարախոսներն ակնհայտորեն ցանկանում են հակադրել ֆուտբոլը քրիստոնեությանը», – Lenta.ru-ի հաղորդմամբ, գրել է եկեղեցականը: