Իսկական ճակատամարտ կտանք Բրազիլիայի հավաքականին. Յոահիմ Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք կմշակենք հատուկ ծրագիր եւ իսկական ճակատամարտ կտանք Բրազիլիայի հավաքականին: Այս մասին նշել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

«Չորս առաջնություն անընդմեջ մենք կիսաեզրափակչում ենք, և դա թույլ է տալիս ասել, որ մենք հետևողական հանդես ենք եկել ամենաբարձր մակարդակում: Մենք անհամբերությամբ սպասում ենք վաղվա խաղին: Բոլոր գերմանացիները պետք է վստահ լինեն, որ մենք հուլիսի 13-ին Ռիոյի «Մարականայում» խաղալու աներևակայելի ցանկություն ունենք:

Ցավալի է, որ մրցակիցը կխաղա առանց երկու առաջատարների: Ես շատ եմ ցավում, որ Նեյմարը բացակայելու է: Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Ամբողջ Բրազիլիայի համար է ցավալի նրա բացակայությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին:




Լրահոս