Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է, որ զայրացած չէ «Նապոլիի» կոլումբացի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի վրա, ով ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղի վերջնամասում դարձել էր իր լուրջ վնասվածքի պատճառը:
«Եվս 2 սանտիմետր, և ես հիմա կարող էի անվասայլակի վրա լինել: Սակայն ատելություն չունեմ Սունիգայի հանդեպ: Նա արդեն զանգահարել է ինձ՝ ասելով, որ չէր ցանկանում ցավ պատճառել ինձ, և շատ է ափսոսում տեղի ունեցածի համար:
Ինչ վերաբերում է գերմանացիներից կրած պարտությանը, եթե իմ թիմակիցները չեն կարողանում բացատրել դա, ո՞վ եմ ես, որ նման բան անեմ: Ես հավաքականի հետ եմ: Դա ֆուտբոլի մի մասն է»,- ասել է ֆուտբոլիստը: