Լուիս Ֆելիպե Սկոլարիին պետք է շնորհակալություն հայտնել և հրաժեշտ տալ: Այս մասին ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զիկոն:
«Սկոլարիին պետք է պաշտոնանկ անել: Բրազիլիայի հավաքականին անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Միայն այդ դեպքում, մենք նորից կունենանք հաղթանակներ»,- նշել է Զիկոն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային: