ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն այսօր քննարկել են երկկողմ հարաբերությունները, այս մասին նախարարները հայտարարեցին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ներկայացրին քսանամյա համագործակցության ձեռքբերումները: “Մենք պարբերաբար հանդիպում ենք, ինչը լավ հնարավորություն է՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը: Ստեղծել ենք տնտեսական դաշտ, ունենք առևտրական 400 փոխանակում: Ձևավորել ենք իրավապայմանագրային կարևոր դաշտ՝ մոտ 30 պայմանագիր և աշխատում ենք նոր պայմանագրերի վրա”, – ասաց նախարարը և ավելացրեց, որ երկու երկրների միջև ուժեղ են պառլամենտական կապերը: ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն իր խոսքում նշեց, որ բացի տնտեսական զարգացումից, իրենք աջակցում են Հայաստանին՝ իրավական պետության զարգացման գործում: “Իրավական պետության զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանում մեծանա ներդրումների քանակը”,- ասաց նա: Գիդո Վեսթերվելլեն տեղեկացրեց, որ երկու արտգործնախարարները համատեղ քննարկել են Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի, տարածաշրջանային հակամարտությունները։ “Մենք մտքեր փոխանակեցինք Սիրիայի մասին, երկուսս էլ այն կարծիքին ենք, որ պետք է այստեղ վերանան խժդժությունները, պաշտպանվեն ազգային փոքրամասնություննը: Իրանի մասին ևս քննարկում եղավ, և պետք է նշեմ, որ ԳԴՀ-ն համոզված է, որ միջազգային սանկցիաները անհրաժեշտ են այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կառուցողական և առարկայական բանակցությունների չի նստել միջազգային կազմակերպությունների հետ”,-ասաց ԳԴՀ արտգործնախարարը։ Գիդո Վեսթերվելլեն նաև ասաց, որ Գերմանիան չի կարող թուլ տալ, որ Իրանը միջուկային սպառազինություն ձեռք բերի և ավելացրեց, որ պետք է շարունակվեն “3+3” ֆորմատով բանակցությունները։
Նալբանդյանն ու Վեսթերվելլեն քննարկել են ՀՀ և ԳԴՀ 20-ամյա համագործակցության արդյունքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ