Փաստորեն, սուտ են այն գնահատականները, թե մեր օրերում գիրք կարդալու ժամանակները այլևս անցյալ են դարձել:
Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մեր երիտասարդները ոչ պակաս ակտիվ ընթերցողներ են, քան իրենց հայրերն ու պապերն են եղել: Ուշագրավ է, որ մեր հարցումը ոչ թե ուսանողների շրջանում էր, որոնք ինչ-որ առումով պարտադրված են ընթերցել, այլ պատահական անցորդների, ովքեր և բազմաթիվ սիրած հեղինակներ ունեին և նշեցին, որ այս պահին նույնպես կոնկրետ հեղինակի են կարդում:
Նույնիսկ քիչ չէին մեր այն զրուցակիցները, ովքեր պայուսակից հանեցին ու նոր գնած կամ ընկերոջից ձեռք բերած գիրքը ցույց տվեցին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան