«Ես հո խռոված չե՞մ մեր երկրից, որ չցանկանամ ծառայել մեր ժողովրդին»:
Ոչ վաղ անցյալում Արտաշես Գեղամյանը ցույց էր տալիս, որ իշխանությունից լավ էլ խռոված է ու ծառայում է միայն ժողովրդին: Սակայն հիմա իշխանության հետ հարաբերությունները խիստ ջերմ են, ու ժողովրդին ծառայելու անհրաժեշտություն կարծես թե այլեւս չկա: Ինչո՞ւ, որովհետեւ նախ պետք է իշխանությունը ժողովրդին ծառայի, որից հետո նոր կցորդներն էլ այդ գործում իրենց փոքրիկ առաքելությունը ստանձնեն: Այս դեպքում ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը: Ինչ վերաբերում է երկրին, ապա երկիրը նման մարդկանց համար ընդամենը ասպարեզ է մշտապես խոսելու, իսկ ընտրություններից առաջ ամեն ինչ ավելի չափազանցված ներկայացնելու համար: