ՔՐԵԱԿԱՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սամվել Նիկոյանն իր գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոյանի պաշտոնը բարձրանալուն զուգահեռ երեք ամսում բարձրացավ նաեւ Գասպարյանը. ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականից նա դարձավ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, հիմա էլ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ի դեպ, ստեղծվել է նաեւ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն. այնտեղ էլ նշանակվել է վերջերս ՀՀԿ-ական դարձած Գագիկ Մխեյանը: Այս նշանակումները բավական լուրջ դժգոհություն են առաջացրել ԱԺ աշխատակազմում. բանն այն է, որ աշխատակազմի ղեկավարի մյուս երկու տեղակալներին՝ ՀՀԿ-ական Էրիկ Մինասյանին ու Թաթուլ Սողոմոնյանին, Նիկոյանն ամեն գնով անտեսում է եւ փորձում նրանց ետ մղել, թեեւ վերջիններս աշխատանքային լուրջ փորձ ունեն: Փոխարենը Նիկոյանն իրեն շրջապատել է Ռոբերտ Քոչարյանի երբեմնի կադրերով: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը Քոչարյանի օրոք եղել է ԱԺ իրավաբանական վարչության պետն ու աշխատանքից ազատվել ֆինանսական մութ պատմության արդյունքում. նույնիսկ անցել է հարուցված ու դատարանում քննված քրեական գործով:




Լրահոս