ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղացին տեսավ, որ սայլը տեղից շարժվում է»:

Սերգո Կարապետյան slaq.am

Ասում են, որ մարդ իրեն չգովի, որեւէ մեկը դա իրենից լավ չի անի: Երեւում է, որ գյուղնախարարը պապենական այս խոսքը լավ է սերտել եւ իր գործունեության արդյունքների մասին անձամբ է խոսում: Բայց ցավալի է, որ նախարարն այսքան տարիների ընթացքում չի հասկացել, որ ոչ թե իր նախարարական աթոռն է շարժել այդ սայլը, այլ գյուղացիները, որոնք, երես թեքելով կառավարությունից, իրենց գործն են անում ու բարիք արտադրում: Այնպես որ, չարժե գյուղացիների չարչարանքների գնով արձանագրված արդյունքները վերագրել կառավարությանը: Չէ՞ որ հենց վարչապետը շաբաթներ առաջ Շիրակի մարզում հայտարարեց, որ խոստանում են դեմքով շրջվել դեպի գյուղը:




Լրահոս