Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի գերմանացի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլը, Պեր Մերտեսակերն ու Լուկաշ Պոդոլսկին բաց են թողնելու նոր մրցաշրջանի մեկնարկը:
«Լրացուցիչ հանգիստ եմ հատկացրել Օզիլին, Պոդոլսկիին ու Մերտեսակերին: Նրանք պետք է հանգստանան աշխարհի առաջնությունից հետո: Այն բավականին ծանր էր Գերմանիայի հավաքականի համար:
Նրանք այս ընթացքում չեն կարողանա լավ մարզավիճակ ձեռք բերել, եթե անմիջապես միանան թիմին»,-նշել է Վենգերը: