«Եթե ընտրությունները լինեն այսօր, մեր հասարակության 33 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Ս. Սարգսյանին»:
Ինչպես ասում են, հույսով ապրելն էլ է լավ: Բայց Էդուարդ Շարմազանովը մոռացել է, որ մինչ վերջերս քիչ չէին պնդումները, որ Ս. Սարգսյանի վարկանիշը միանիշ թվով է հաշվվում: Հիմա այդ ի՞նչ է եղել, որ ՀՀԿ-ն կարծում է, թե ամեն մի երրորդ ընտրող իր ձայնը Հանրապետականի ղեկավարին կտա: Գուցե ՀՀԿ-ի ընտրացուցա՞կն է այդպես ոգեւորել Շարմազանովին, որ սկսել է կարծել, թե Սերժ Սարգսյանն ամենասիրվածն է: Ամեն դեպքում, նման պատասխանատու հայտարարություն անելուց առաջ արժեր, որ Շարմազանովն ամպերից ցած իջներ: Իրականությունը մի փոքր այլ է: Մեղմ ասած, մի փոքր: