Հայկական ժամանակ. ՀՀ ԶՈԻ երկու կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ ուղեկցել են Սերժ Սարգսյանի օդանավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան` այն ժամանակ, երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք: Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ կործանիչներից մեկը և ուղղաթիռներից մեկը Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչև Երևանի Կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ ՀՀԿ ղեկավարը բարեհաջող հասել է նախագահական նստավայր: Իսկ մինչ ավտոմոբիլային շարասյան ժամանումը, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ նախատեսված երթուղին մաքրում էին այլ ավտոմեքենաներից, և Երևանի կենտրոնական փողոցներում անասելի աղմուկ-աղաղակ էր տիրում: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ակնհայտորեն ուժեղացված էր. մի քանի տասնյակ ավտոմեքենաներ` ներառյալ նրան դիմավորողների երկարուձիգ կորտեժները: Դիմավորողների թվում էին Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ուժային մարմինների ղեկավարներ: 




Լրահոս