Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է կես մրցաշրջան վարձավճարով անցկացնել «Մանչեսթեր Սիթի»-ում:
Այժմ Լեմպարդը հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ում, սակայն այս ակումբն իր առաջին հանդիպումն անցկացնելու է միայն 2015թ. և շատ հավանական է, որ իր մարզավիճակը չկորցնելու մտադրությամբ` նա հանդես գա այլ ակումբում:
Ավելի հավանական է, որ անգլիացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում: Ավելի վաղ «Նյու Յորք Սիթի»-ն նույն կերպ էր վարվել իր մյուս նորեկի՝ Դավիդ Վիլյայի հետ: Իսպանացին կես մրցաշրջան վարձավճարով հանդես կգա «Մելբուրն»-ում: