Գվարդիոլան շատ է պահանջում իր խաղացողներից. Անրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» պաշտոնական կայքի հետ զրույցում ակումբի հարձակվող Թիերի Անրին խոսել է Խոսեպ Գվարդիոլայի մարզչական ունակությունների մասին: Նա, մասնավորապես, ասել է. «Գվարդիոլան շատ է պահանջում իր խաղացողներից: Նա ձգտում է կատարելության: Մարզման ժամանակ, դաշտում, դրա սահամմերից դուրս…ամենուր նա խաղացողներից պահանջում է լրիվ պատրաստվածություն: Ինչ էլ որ մտածի մրցակիցը, Գվարդիոլան դա անում է ավելի վաղ, նրա միտքը միշտ մեկ քայլ առաջ է»:

Խոսելով Ռիբերիի խաղի մասին՝ Անրին ասել է. «Ես ճանաչում եմ Ռիբերիին դեռևս այն ժամանակվանից, երբ նա երիտասարդ խաղացող էր և եկավ հավաքական: Նա անշահախնդիր թիմային մարզիկ է:

Ռիբերիի պրոֆեսիոնալիզմի մասին կարելի է անվերջ խոսել: «Բավարիայի» հետ նա նվաճել է այն ամենը, ինչ հնարավոր էր. իմ կարծիքով՝ պետք է ստանար նաև «Ոսկե գնդակը»: Ուրախ եմ, որ նա դարձել է այսքան հաջողակ ֆուտբոլիստ:




Լրահոս