ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

Գրասենյակում 8-9 ժամ նստելն իսկապես դժվար է, հատկապես երբ աշխատանքը նստակյաց է եւ դուք պարզապես գամված եք համակարգչին: Ներկայացնում ենք մի շարք առարկաներ, որոնք կարող են կյանքն անգամ գրասենյակում բավականին հարմարավետ դարձնել։

 
ԼՈՒՐԵՐ

«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ը ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Վալերիային, Օլեգ Գազմանովին եւ Իոսիֆ Կոբզոնին Լատվիա մուտք գործելու արգելքը հասարակական լայնածավալ քննարկումների առիթ է դարձել, ինչից հետո կազմակերպիչները քննարկում են «Նոր ալիք» մրցույթը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը: Փառատոնի ետնաբեմում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է, որ մրցույթը կարող է Հունաստան տեղափոխվել: Ընդ որում, նա նշել է, որ դա շատ աստղերի համար բավականին հարմար կլիներ, քանի որ Հունաստանում են հանգստանում Քրիստինա Օրբակայտեն իր ընտանիքի հետ, Վլադիմիր Պրեսնյակովն ու Նատալյա Պոդոլսկայան, Իգոր Կրուտոյի ընտանիքը եւ ինքը՝ Ֆիլիպ Կիրկորովը:

 

ՉԱԿ ՆՈՐԻՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Դերասան Չակ Նորիսը կարող է նոր խաղի գլխավոր հերոս դառնալ: Օրերս նա գրանցել է «The World According to Chuck Norris» անունով նախագծի առեւտրային ապրանքանիշը։ Նախագծի մասին առայժմ մանրամասներ չեն հրապարակվում: Նշենք, որ Չակ Նորիսը նախկինում էլ է հանդես եկել տեսախաղերի հերոսի դերում։ 1983թ. թողարկվել է «Chuck Norris Superkicks»-ը, իսկ 2009-ին՝ «Chuck Norris», «Bring on the Pain-ը:

 

ՖՐԻՍԿԵՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Ժաննա Ֆրիսկեյի հայրը լրագրողներին պատմել է, որ երգչուհին կամաց-կամաց ապաքինվում է, թեեւ դեռ ի վիճակի չի եղել ներկա գտնվել «Նոր ալիք» մրցույթին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի սկզբներին Ժաննան իր ընտանիքի հետ Մերձբալթիկայում նշում է իր հոբելյանը: Այդ պատճառով էլ շատերը սկսեցին ենթադրել, որ նա ներկա կգտնվի նաեւ Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթին: Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, ասել է, որ մրցույթին Ժաննան չի եկել, բայց իրեն արդեն լավ է զգում, կամաց-կամաց ապաքինվում է: Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե երբ նա կվերադառնա Մոսկվա:

 

ՄԻՍՏԵՐ ԲԻՆ՝ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ
Միստեր Բինն ամենահայտնի բրիտանացիների ցուցակում գերազանցել է վարչապետ Ուինսթոն Չերչիլին, կատակերգու Չարլի Չապլինին եւ արքայադուստր Դիանային: Այս մասին գրել է «The Telegraph»-ը՝ հղում անելով Բրիտանական խորհրդի համար «Ipsos MORI»-ի կատարած հետազոտությանը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Բրազիլիայից եւ Գերմանիայից: Հարցման մասնակիցներին խնդրել են անվանել այն անձանց, ում նրանք ասոցացնում են Միացյալ Թագավորության մշակույթի հետ:
Ցուցակի առաջատարը դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն է: Երկրորդ հորիզոնականում է Էլիզաբեթ II թագուհին, երրորդում՝ Դեւիդ Բեքհեմը: Առաջատար դիրքերում են նաեւ գրող Ջոան Ռոուլինգը եւ երգչուհի Ադելը:
Նշվում է, որ միստեր Բինի կերպարը, որը ստեղծել է կատակերգակ Ռոուեն Աթկինսոնը, գերազանցել է շատ հայտնի անձանց, այդ թվում՝ Չերչիլին, Չապլինին եւ Դիանային: Բացի այդ, նա գերազանցել է երաժիշտ Ջոն Լենոնին եւ Քեմբրիջի դքսուհի Քեթրինին:

 

ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Վենետիկից ոչ հեռու գտնվող հայտնի «Բիբիոնե» առողջարանային գոտին կարելի է անվանել տնային կենդանիների համար լավագույն վայրերից մեկը: Այս տարի այնտեղ բացվել էր շների համար նախատեսված լողափ, իսկ այժմ գործարկվել է շտապօգնության ծառայություն: Զանգահարելով հատուկ համարին՝ շների տերերը կարող են կանչել հատուկ ուսուցում անցած կամավորների խմբին, որն օգնություն կցուցաբերի չորքոտանի հիվանդներին, եթե դրանք տուժել են շոգից կամ վնասվածքներ ունեն: Լուրջ դեպքերում կենդանուն տեղափոխում են անասնաբուժական կլինիկա:

 




Լրահոս