Գայ գյուղում խուճապ է. բնակիչները փնտրում են գողին. բացահայտում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Նշված օրը գյուղից ոչ հեռու գտնվող ճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել, եւ վթարից հետո մեքենայից անհետացել էր գյուղի բնակիչների կողմից հավաքագրված 3 միլիոն 200 հազար դրամը եւ 520 դոլարը։

Դեպքից անցել է 10 օր, սակայն մինչ օրս հանցագործը հայտնաբերված չէ, իսկ գումարը չկա։  Armlur.am-ի թղթակիցը տեղում պարզեց, որ ըստ  գյուղում շրջանառվող լուրերի, ականատեսներ նկատել են, թե ինչպես է վթարից հետո մի մարդ մոտեցել մեքենային եւ վերցրել գյուղացիների գումարը։

Իսկ ինչու է ուշանում հանցագործին հայտնաբերելու ընթացքը, դժվար է ասել, սակայն փաստենք, որ այս օրերին համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը եւ տուժած բնակիչները գնացել են ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ պահանջել, որ գործը չքնեցնեն։

Մանրամասները՝  Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս