Այսօր` 18.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցում ուղևորատար 25 համարի գազել մակնիշի ավտոմեքենան և շտապ-օգնության մեքենան բաղվել են միմյանց: Ականատեսների վկայությամբ՝ գազելի մեջ մեկ ուղևոր է եղել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն շտապ-օգնության վարորդի պնդմամբ, իրենց ճանապարհը չեն զիջել, ինչը պարտադիր է:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին չհաջողվեց տեսնել գազելի վարորդին, քանի որ վերջինս անմիջապես լքել էր դեպքի վայրը: Ի դեպ նշենք, որ 25 համարի երթուղու ուղեգիծը, գյումրեցիների խոսքով, պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն:
Արևիկ Հակոբյան, Գյումրի