ՆՈՐ ԳՈՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության մի նոր ձեւ է տարածվել: Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Լուրը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ: Աշխատանքային ժամն ավարտվել էր:




Լրահոս