Զույգի մեկշաբաթյա ուղևորությունն ավարտվել է 16 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսինները Մեծ Բրիտանիայից որոշել էին մեկնել կարճատև ուղևորության իրենց առագաստանավով: Իռլանդիայում և Իսպանիայում պլանավորված կարճատև արձակուրդը, սակայն, երկարեց մինչև 16 տարի:

Քլայվ Գրինն ու նրա կինը՝ Ջեյնը, շրջագայության են մեկնել 1998-ին, իսկ վերադարձել են միայն 2014-ին:

Սկսվել է նրանից, որ ամուսինները որոշել են փորձարկել իրենց նոր նավակը: Հավանաբար, այն իրեն վատ չի դրսևորել, քանի որ 16 տարում նրանք պտտվել են աշխարհի շուրջ և բարեհաջող տուն վերադարձել:

Երկրից երկիր լողալով՝ բրիտանացի ամուսինները շաբաթական ծախսել են մոտ 200 դոլար. տեղեկացնում է Daily Mail-ը:

Նրանք վաճառում էին կամ փոխանակում անձնական իրերը իրենց անհրաժեշտ մթերքի հետ: Ամուսինների խոսքով՝ շրջագայության ընթացքում նրանք ոչ մի անգամ չեն վիճաբանել: Նրանք շուտ են թոշակի անցել, զավակներ չունեն, և կարողացել են իրենց ամբողջովին նվիրել շրջագայություններին: Դրանց ողջ ընթացքում բրիտանացիները առողջական խնդիրնր չեն ունեցել: Նրանք որոշել են վերադառնալ, քանի որ կարոտել են հարազատներին և մտերիմներին: Սակայն նրանց հետ մի քանի ամիս անցկացնելուց հետո, ամուսինները պլանավորում են ուղևորվել Եվրոպա:




Լրահոս