«Գրելն իրեն համար կը նշանակէր անվերջ ստախօսութիւն մը…». Շ. Շահնուրի մահից 34 տարի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` օգոստոսի 20-ին, հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի` Շահան Շահնուրի մահվան 34-րդ տարելիցն է:

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921-ին ավարտում է վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ։

Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։

1922-ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։

1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32 թթ սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։

Ծանր հիվանդության պատճառով Շահնուրը հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933-ին Շ. Շահնուրը հրատարակում է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

Որոշ ժամանակ նա ստեղծագործում է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ:




Լրահոս