Հայ հասարակությունը գրեթե ամեն ինչից էլ հիասթափված է: Նախքան հերթական հարցումը սկսելը` համոզված էինք, որ անուններ չեն թվարկվելու: Կռապաշտության ժամանակները, իհարկե, շատ վաղ անցյալում են մնացել, բայց ժամանակ առ ժամանակ պատմական հերոսը, քաղաքական գործիչը կամ մոդայիկ երգիչն ու գրողն այդ շրջանի ամենաերկրպագված անձն են դառնում:
Բացի այն, որ մեր ժողովուրդը ոչնչով և որևէ մեկով ոգևորված չէ, մեր բազմաթիվ զրուցակիցները ընդգծեցին, որ որևէ մեկին մոլեռանդորեն երկրպագել պետք չէ, քանի որ նախ դրա իմաստը չկա և հետո այդ մասին Սուրբ գրքում էլ է հստակ ու անվիճելորեն գրված: