Արմեն Աշոտյանը՝ «Սաքուլիկ»-ի՝ պրոռեկտոր նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը և կապ չունի Սևակ խաչատրյանի՝ Երևանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակվելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի տնտեսագիտական համալսարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ այդ բուհի ուսխորհրդի անդամները, ի դեմս նախագահ Սևակ Խաչատրյանի, լրագրողներին շատ վատ էին վերաբերվել, նույնիսկ հայհոյել: Այդ դեպքերից հետո նրանց կնքեցին «սաքուլիկներ»՝ հհկ-ական ակտիվիստներից մեկի անունով, իսկ որոշ ժամանակ անց Ս. Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր: Շատերի մոտ այդ նշանակումը զարմանք էր առաջացրել:

Աշոտյանը նախ խորհուրդ տվեց շատ չկենտրոնանալ այդպիսի մարդկանց վրա, քանի որ շատ են եղել այնպիսի դեպքեր, որբ մարդիկ իրենց ամբողջովին ճիշտ չեն դրսևորել, սակայն հետո ներողություն են խնդրել:

«Հիմա դուք ի՞նչ եք ուզում անեք, ամբողջ կյանքում հետևե՞ք այդ մարդկանց: Մենք Աժ-ում պատգամավորներ ենք ունեցել, որ «ամնիստիայի» են ենթարկվել, ներվել են: Շատ տեսանյութեր կան, որտեղ ակտիվիստները հայհոյում են ոստիկաններին, այդ մարդիկ հասարակությունից կամ ոստիկաններից ներողություն խնդրե՞լ են: Ես չեմ հասկանում, թե ինչից է գալիս այդ մաղձը», – նշեց նա:




Լրահոս