Հուլիսի 1-ից մանկավարժների հաշվարկային աշխատավարձը բարձրացել է 9 %-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից մանկավարժների հաշվարկային աշխատավարձը բարձրացել է 9 %-ով: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մի մասի մոտ փաստացի բարձրանալու է, մի մասի մոտ՝ ոչ:

Նախարարը հայտնեց, որ դա կախված է այն հանգամանքի հետ, որ կրթական համակարգում աշխատում է 45.000 մանկավարժ, ինչը 15. 000-ով ավել է նախատեսվածից:

«Մենք փորձում ենք զերծ մնալ զանգվածային կրճատումներից, բայց ուզում ենք հասնել նրան, որ մանկավարժը գոնե կես դրույքով ապահոված լինի: Ուսուցիչ աշխատելը չպետք է միայն տանից դուրս գալու համար նախատեսված լինի», – ընդգծեց նա՝ հավելելով, որ նման մանկավարժները շահագրգռված չեն լինում աշխատելու, քանի որ աշխատում են քիչ, ստանում քիչ:




Լրահոս