Ֆուտբոլիստ չդառնալու դեպքում երաժիշտ կլինեի. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ընդգծել է, որ ֆուտբոլիստ չդառնալու դեպքում, կզբաղվեր երաժշտությամբ: Ընդ որում, նա խոստովանել է, որ միգուցե չկարողանար հաջողության հասնել այդ ոլորտում:

«Եթե ես չդառնայի ֆուտբոլիստ, կընտրեի երաժիշտ դառնալու ուղին: Չնայած չեմ կարծում, թե առանձնակի հաջողություններ կունենայի, քանի որ չեմ կարողանում ոչ երգել, ոչ էլ տիրապետում եմ որևէ երաժշտական գործիքի», – Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal.om-ը:




Լրահոս