Քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը:

Ըստ մեր աղբյուրների, ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վ. Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 




Լրահոս