Որևէ նոր շեշտադրում չկար. Է. Շարմազանովը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցում որևէ նոր շեշտադրում չկար: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով  երկրորդ նախագահի հարցազրույցին, այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Տեղյակ եմ նրա հերթական հարցազրույցից, ծանոթ եմ, կարող եմ ասել, որևէ նոր շեշտադրումներ չկան: Հերթական հարցազրույցն է, և չեմ կարծում, թե մեկնաբանելու անհրաժեշտություն կա»,- նշեց նա:

Է. Շարմազանովը հավելեց, թե առաջին անգամ չէ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս հարցազրույցով: Հարցին՝ կիսո՞ւմ եք իր տեսակետը, նա պատասխանեց, թե կիսում է միայն ՀՀԿ կուսակցության տեսակետը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել Քոչարյանի հարցազրույցը:

 




Լրահոս