Ալեքսանդր Լուկաշենկոյի համար ամենազզվելի օրն իր ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դարձել է 60 տարեկան: Իր ապրած 60 տարիներից 20 տարին նա գլխավորում է իր երկիրը:

«Երկրի նախագահը միշտ հանգիստ, առանց ավելորդ աղմուկի է տոնել իր ծննդյան օրերը: Դժվար թե այս անգամ որևէ բան փոխվի՝չնայած հոբելյանական տարեթվին», – հայտնել է ИТАР-ТАСС-ին նախագահի մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Պոպովը:

Նախկինում Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ չի տոնում իր ծննդյան տարեդարձները:

«Ինձ համար դա կյանքում ամենազզվելի օրն է, որովհետև այդ օրը դու, ցավոք, մեկ տարով ավելի ես մեծանում», – նշել է նախագահը 2010թ.-ին տրված հարցազրույցում: Նա հավելել է, որ իր ծննդյան օրն աշխատում է «նույնիսկ ավելի լարված, քան սովորաբար»:




Լրահոս