«Օրենքով գողին» ոչ մի երկիր քաղաքացիություն չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «օրենքով գող» Սումբատ Աբասովը` նույն ինքը` Սումբատ Թբիլիսկին, փախուստի է դիմել գաղթականների համար նախատեսված ուղղիչ աշխատանքների կալանավայրից: Իր ժամանակին քրեական աշխարհի «նահապետ» Դեդ Հասանի կողմից «թագադրված» 47-ամյա քրեական հեղինակությանը դատական քննության արդյունքում«լուսավոր» հեռանկարներ էր սպասվում. մնալ այնտեղ մինչև կյանքի վերջ:

«Օրենքով գողը» գտնվում էր օտարազգի քաղաքացիների համար նախատեսված կալանավայրում: Հենց այստեղ էլ մնում են այնքան ժամանակ, քանի դեռ հարկադրված արտաքսում չի կատարվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ՌԴ-ի համար այնքան էլ ցանկալի «հյուրեր» չեն:

Սումբատ Աբասովի հետ դետեկտիվ պատմություն է տեղ ունենում: Երբ 2002 թվականին նրան կալանավորում են, նա դեռ ՌԴ քաղաքացի էր: Սակայն Սումբատի պաշտպանը հավաստիացնում էր, որ փաստաթուղթը վերացրել է Աստրախանի կադաստրի պետը` միաժամանակ վերացնելով համակարգչային բոլոր տվյալները: Հետագայում նրան մի քանի անգամ էլ դատապարտել են որպես ՌԴ քաղաքացի:

2010-ին «գողը» վերջապես ազատություն է դուրս գալիս առանց անձնագրի և քաղաքացիության: Դրա հետ մեկտեղ դատարանը վավերացնում է որոշումը` նրան Ռուսաստանից տարհանելու մասով: Սակայն նրան արտաքսելու տեղ չկար. Վրաստանը «գողին» իր քաղաքացին համարել հրաժարվել էր, ինչպես և մի շարք այլ երկրներ, որտեղ նա համաձայնել էր մեկնել: Վերջապես նրան արտաքսում են Բելառուս, որտեղից նրան կրկին հետ են ուղարկում: Այդ պահից սկսած Սումբատն ապրել է միգրանտների համար նախատեսված կենտրոնում, և նրա ճակատագիրը ոչ ոք չէր կարողանում որոշել:

Վերջին անգամ Սումբատին ձերբակալել են 2012 թվականի նոյեմբերին` Մոսկվայում: Մինչ կրկին կհայտնվեր խցում, «օրենքով գողը» անց է կացնում ազատության մեջ ընդամենը երեք ամիս:

Աբասովը փախել է պատուհանից: Կալանավայրի մերձակայքում նրան սպասել են ընկերները: Լուրերի համաձայն` Աբասովը թաքնվել է մեքենայի մեջ: Նկատենք, որ եթե Աբասովին բռնեին, ապա կրկին նրան կտեղափոխեին նույն կենտրոնը:

Նախկինում բազմիցս կալանավորված բնիկ թբիլիսցին հանդիսանում է այն սակավաթիվ «օրենքով գողերից» մեկը, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում խստորեն և հավատարմորեն հետևում են «օրենքով գողերի» ավանդույթներին: Իր համբավը Սումբատը գցել է կալանքի 20 տարիներին: Երբ Բադրի Կոգուշվիլիի անկոտրուն կամքը դեռ նոր էր ի հայտ գալիս, հենց կալանավորներն էին խոսում Սումբատի մասին` նրան ներկայացնելով որպես միակի, ով արժանապատիվ անցավ բոլոր փորձությունները:




Լրահոս