Աշխահում արդեն ընթանում է երրորդ աշխարհամարտը. Հռոմի պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աշխահում տեղի ունեցող հակամարտություններն արդեն հավասարեցվում են «Երրորդ համաշխարհային պատերազմին»:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված արարողության ժամանակ ելույթ ունենալիս՝ պապն ասել է, որ ներկայիս «պատերազմն» անտրամաբանական է, և դրա պատճառներն են ագահությունը, անհանդուրժողականությունը և իշխանության տենչը:

Ավելի վաղ պապը կոչ էր արել դադարեցնել Իրաքի, Սիրիայի, Գազայի հատվածի և աֆրիկյան երկրների հակամարտությունները: Նա նաև նշել է, որ օրինական է համարում համաշխարհային հանրության կողմից «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ուժի կիրառումը, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս